Քաղաքական

«Ես պարբերաբար եմ հանդիպում վեհափառի հետ». Սարգսյան

«Ես պարբերաբար եմ հանդիպում վեհափառ հայրապետի հետ. ցանկացած անհրաժեշտ պահի պատրաստ եմ հանդիպել»,- հայտնել է Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն է՞լ է պատրաստվում հետևել առաջին նախագահի օրինակին ու հանդիպել կաթողիկոսին։

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ նա նշել է. «Ես այսօրվա կառավարչին չեմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ, այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում այդ շարժման ղեկավարի հոգեզավակ»։