Քաղաքական

Հետհաշվարկն սկսված է․ ընտրություններին մնաց ուղիղ 1 տարի. Ալեն Սիմոնյան

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել սոցցանցում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնացել է ուղիղ մեկ տարի։ 

«Այսօր հունիսի 7-ն է։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաջորդ ընտրություններին մնաց ուղիղ մեկ տարի։ Այն կկայանա 2026 թվականի հունիսի 7-ին։ Հետհաշվարկը սկսված է»,- գրել է Սիմոնյանը: