Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: