Քաղաքական

Փաշինյանը և Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։

ՌԴ կառավարության ղեկավարը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան 50–ամյակի առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինին շնորհակալություն է հայտնել զանգի և շնորհավորանքի համար։

Քննարկվել են նաև ՀՀ–ՌԴ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։