Քաղաքական

«Սահմանազատման գործընթացը կանգնած չէ, մեծ ջանքեր են գործադրվում». ԱԽ քարտուղար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը կասեցված չէ.

«Փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբերը կապի մեջ են և շարունակում են աշխատել, որ առաջ ընթանանք։ Վերջին պայմանավորվածությունն այն է, որ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանակետից մի քիչ ներքև է շարունակվելու սահմանազատումը, և փորձելու են բանակցությունների միջոց հասնել լուծումների, որ շարունակվի սահմանազատման գործընթացը։ Այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվում, որ առաջ ընթանանք»,- ասել է նա։