Քաղաքական

Աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի ԱԳ նախարարը

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման:

Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: