ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հանդիպումներից մեկը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը:
«Ես ողջունում եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2028 թվականին Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածություններին՝ Եվրոպական քաղաքական համայնքին հյուրընկալելու հարցում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում։