Քաղաքական

«Բավարարված չենք ՀԱՊԿ-ի արձագանքով». Միրզոյան

«Մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի՝ շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ։ 

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն սառեցրել է գործունեությունն այդ կազմակերպության շրջանակներում. «Այս պահին ավելի հեռուն գնացող հետևություններ չէի անի, բայց ուզում եմ արձանագրել՝ մեր քննարկումները շատ կառուցողական ու շարունակական են, ունեն խնդրահարույց հարցերի տարրեր, ունեն դրական դինամիկա ունեցող հարցերի տարրեր, և առողջ ու գործընկերային քննարկումներ են»։