Հայաստանի ի՞նչ ուկրաինացամն մասին կարող է խոսք գնալ․ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է․ ասել է Սերգեյ Լավրովն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ կան, որոնք ԵՄ-ին անդամակցության հարցում սպառնում են Հայաստանին։
«Հայաստանում ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը անօրինական չի հռչակվում, օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին, որոնք ուզում են ռուսերեն խոսել։ Հայաստանում ընդունված չեն օրենքներ, որոնք արգելում են այդ ամենն՝ ի տարբերություն Ուկրաինայի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ռուս նախարարը ընդգծեց, որ նույն շրջանակում Հայաստանում արգելված չէ ադրբեջաներենը, կամ Ադրբեջանում, այդ թվում՝ նաև Ղարաբաղում, սահմանադրությամբ արգելված չէ հայերենը, բայց, այ, Ուկրաինայում ռուսերենն արգելված է։
«Հայաստանի ի՞նչ ուկրաինացման մասին կարող է խոսք գնալ։ Հայաստանը քաղաքակիրթ երկիր է»,- ասել է Լավրովը։