Քաղաքական

«Հայաստանը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, բանակցություններ չեն վարվում». Միրզոյան

«Հայաստանի Հանրապետությունը ԵՄ-ին անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում, և, հետևաբար, նման զարգացումների պարագայում ծագող հարցը տեղին չէ, ուստի ես չեմ կարող դատողություն հայտնել այդ սցենարի վերաբերյալ»,- հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով ռուս լրագրողի հարցին, թե ՀՀ-ն ինչպես է համատեղում ԵԱՏՄ-ին անդամակցությունը ԵՄ-ի հետ ինտեգրացիայի հետ: