Հայաստանը ստիպված է եղել փորձել վերակազմավորել, կատարելագործել անվտանգության համակարգը, և այդ գործընթացը շարունակական է, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ ՀՀ-ն չի պատրաստվում վերաֆորմատավորել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ.
«Ուզում եմ շատ ուղիղ պատասխանել՝ ոչ: Մեր պարտավորությունները, իրավունքներն ու մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, ավելացված են, և դրանք որևէ մեկը չի լուծարել»,- ասել է նա՝ հավելելով, որ հայտնի են նաև հայկական կողմի մտահոգությունները, որ նախատեսված միջոցառումները ոչ միշտ են սահմանված կարգով աշխատել: «Կարող ենք քննարկել սահմանված մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը: Բայց այդ մեխանիզմները և ընդհանրապես հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց մեր օրակարգում չկա»: