ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությանն ընդդիմադիր որևէ խմբակցության որևէ պատգամավոր դեռ չի միացել. Radar Armenia-ն տեղեկացավ Հակոբ Ասլանյանից։
Հիշեցնենք, պատգամավորները այսօր պաշտոնապես սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Տեսախցիկների առաջ Ասլանյանն ու Աղազարյանը ստորագրել են ձևաթղթի տակ։ Վարչապետի նրանց թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։
Մեր հարցին՝ չե՞ք դիմել մյուս պատգամավորների, Ասլանյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով. «Հայտարարել ենք, որ փաստաթուղթն իմ աշխատասենյակում է, և ցանկացողները կարող են գալ, այնտեղ ստորագրել»։