ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ.
«Սրտանց շնորհավորում եմ Նիկուշոր Դանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակով: Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամության ամրապնդման նպատակով՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,-ասված է հաղորդագրության մեջ։