Քաղաքական

«Ո՞վ է ասում՝ պետք է կրակեիք». Քոչարյանը՝ 2018-ի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հնարավոր էր կանխել 2018 թվականի հեղափոխությունը։ 

Ըստ Քոչարյանի, Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիներին եղավ ՊՊԾ գնդի գրավումը, և չնայած՝ 3 հոգի սպանվեց, ժողովրդի մի մասը սատարում էր ահաբեկիչներին։ Ավելի վաղ եղել էր նաև «Էլեկտրիկ-Երևան» շարժումը, և «պետք էր մտածել, հասկանալ, որ կան խնդիրներ»։

«Ասում էին՝ հո չէինք կրակելու։ Սև ու սպիտակի էի վերածվում հարցը։ Իսկ ո՞վ է ասում, որ պետք է կրակեիք։ Իսկ ինչու՞ եք հանգուցալուծումը տեսնում միայն կրակելու մեջ։ Ընդամենը պետք էր փորձել՝ իրենց շրջանակներից գտնել մի մարդ, ընտրել պինդ բնավորություն ունեցող մարդ 150 հազար հանրապետականի մեջից և փորձել վիճակը հանգստացնել։ Կարող է ստացվեր, կարող է՝ ոչ, բայց փորձ կանեիք»,- նշեց Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ կստացվեր, եթե ճիշտ մարդու ընտրեին։ 

Նա նաև նշեց, որ եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այս պատմությունը չէր լինի։