Գյումրիում ընտրությունները ցույց տվեցին, որ հնարավոր է ընտրություններով հարց լուծել. լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մարդիկ էն գլխից ասում էին, ինչը տարօրինակ էր ինձ համար, որ հնարավոր չի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Նիկոլ Փաշինյանը Սասունցի Դավի՞թն է․ չի կարելի էդ կարգի խոսույթ, ամոթ է։ Հիմա Գյումրիում, այո, դա եղավ։ Հնարավոր է՝ այս մոդելը լինի նաև ուրիշ տեղ»,- նշել է Քոչարյանն՝ ընդգծելով, որ համապետական ընտրություններում դա ևս հնարավոր է։
Քոչարյանը չի բացառել նման սցենարով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը. «Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու։ Եթե հարցն այնպիսին լինի, որ սրանցից ազատվելու համար պետք լինի կոալիցիաներ կազմել, այո, պետք է ձևավորել։ Չենք նայելու անձնականին՝ մեկը սենց ասաց, նենց ասաց․․․ էդ ամեն ինչը պետք է մի կողմ դնել և մտածել կոալիցիա կազմելու մասին»,- նշել է Քոչարյանն՝ ընդգծելով, որ այս պահին միասին ընտրությունների գնալու հնարավորություն չի տեսնում։