ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան ՀՀ տարածքից հանելու հարց:
«Աբսուրդ է, դա աբսուրդ է»,- ասել է նա՝ հավելելով, որ նման բան չի քննարկվում։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, Սիմոնյանն ասել է. «Չեմ բացառում, որ խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները մոտ ապագայում կշարունակվեն երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով։ Ես սա ենթադրում եմ։ Դա լավ նորություն է»։