ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ։
«Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը՝ ուղղված մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,- գրել է նա։