Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ շնորհավորանքը Նորվեգիային․

«Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։