Քաղաքական

Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է. «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»։

Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն ավելի վաղ հեռացվել էին ՔՊ-ից, որից հետո հիմնել էին ՄԱՍԿ կուսակցությունը։