ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանի հրաժարականին։
«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն ներկայացրել է, ես դա մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է նա։
Հարցին՝ նրա հրաժարականը կապ ունի՞ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին գրվում է մամուլում, Հովհաննիսյանն ասել է, թե կխուսափի մամուլի հրապարակումները մեկնաբանելուց։
Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի մասին հարցին ի պատասխան, նա նշել է. «Անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։ Եթե, հատկապես, լինի ՔՊ թիմից։ Ես սա ասում եմ գլոբալ առումով»,- նշել է նա։