Քաղաքական

«Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին». Մակրոն

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում․ հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ 

«Մենք լիովին աջակցում ենք երկու կողմերին այդ կարևոր փաստաթղթի՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին», - ընդգծել է նա: