Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Բացի այդ, ադրբեջանական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից, որը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում: