Քաղաքական

ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ

ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, Radar Armenia-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ 

«Քննարկվում են ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, որոնք, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Breitbart-ին տված հարցազրույցում խոսել էր Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկելիք խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։