«Պարոն Քոչարյանն ընդհանրապես անբավարար է ստանում, կատարողականը՝ զրո։ Զգացվում է, որ չի տիրապետում»,- հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն՝ անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին։
Նա հիշեցրել է նաև 2015թ. ձևավորված կռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամների անունները, նշելով, որ նրանց մեծամասնությունն այսօր անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով՝ Հովիկ Աբրահամյան, Դավիթ Հարությունյան, Գագիկ Խաչատրյան, Գևորգ Կոստանյան և այլն. «Այդտեղ սատկած հավի ծիծաղը կգա՝ կոռուպցիայի դեմ հանձնաժողովի անդամների անունները կարդալով»,- ասաց նա։