Քաղաքական

Քննարկվել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

Քննարկվել է Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգը, անդրադարձել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

Աջիթ Դովալը տեղեկություն է ներկայացրել Հնդկաստան-Պակիստան սահմանային լարվածության շուրջ հնարավոր զարգացումների մասին: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: