«Դուք մինչ օրս չեք կարողանում մարսել 2020թ․ պատերազմի ելքից հետո ժողովրդի՝ մեզ տված վստահության քվեն». ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ դիմելով ընդդիմությանը։
«Այդպես էլ չհասկացաք, որ ընտրությունների՝ նման արդյունքների գլխավոր պատճառը ձեր իշխանության գալու սարսափելի հեռանկարն էր։ Հետևաբար, դուք քանի դեռ հիմնավոր վերանայման չեք ենթարկում ձեր խոսույթը, չեք դառնում իսկապես կառուցողական ընդդիմություն, չեք սկսում խոսել իսկապես ժողովրդի անունից, կամ քանի դեռ չեք լքում քաղաքական դաշտը, ստատուս քվոն երբեք չի փոխվելու, որովհետև ՔՊ-ն, իր բոլոր բացասական դրսևորումներով, երբեք ձեզնից վատը չի դառնա։ Հետևաբար, եթե շատ եք ուզում իշխանազրկել ՔՊ-ին, նվազագույնը, որ կարող եք անել, լքելն է քաղաքական դաշտը»,- ասաց Աղաջանյանը՝ ընդդիմությանը հորդորելով վերանայել գործելակերպը։