Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհիի հետ:
Դեսպան Հակոբյանն ու նախարար Սալեհին ընդգծել են Հայաստան-Իրան մշակութային հարաբերությունների խորացումը՝ սահմանված 2024թ. ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրով:
Կողմերն անդրադարձել են մշակույթի մի շարք բնագավառներում, մասնավորապես՝ գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության և այլ ոլորտներում համագործակցային ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև նախանշել նորերը: