Քաղաքական

Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել․

«Ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի շուրջ ձեռք բերված փոխըմբռնումը։ Երկխոսությունը առանցքային է, հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանային խաղաղության հնարավոր կլինի հասնել:

Այս առումով ուշագրավ են նաև խաղաղությանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես, ԱՄՆ-ի՝ ավելի վաղ արված հայտարարությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ: