Քաղաքական

«Թռչենք վերև, իջնենք ցած՝ լուծումը հետևողականությունն է». վարչապետ

Որտեղ ունենք սկզբունք, ռազմավարական պատկերացում և ռազմավարական որոշում, պետք է պարզապես հետևողական լինել և չմտածել, որ մի որոշմամբ այդ հարցը լուծելու ենք,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ որոշումը պետք է կյանք դառնա. «Կառավարության նիստերին ես նեղվում եմ՝ էս չեղավ, էն չեղավ, բայց նիստից հետո խոսակցությունն ինձ հետ շարունակում եմ ու հասկանում՝ ինչքան էլ թռչենք վերև, իջնենք ցած, մեկ է՝ լուծումը հետևողականությունն է»։