Քաղաքական

«Վարչապետը փայլուն է կառավարում․ իմպիչմենտի հիմք չկա». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վարչապետին անվստահություն հայտնելու՝ ընդդիմադիր գործիչների առաջարկի մասին հարցը որակել է անլուրջ։ «Անլուրջ հարց է, որովհետև վարչապետի իմպիչմենտի հարց բարձրացնելու որևէ հիմք չկա։ Սա անիմաստ աղմուկ է»,- ասել է նա։ 

Հարցին՝ սա նշանակու՞մ է, որ վարչապետը փայլուն կառավարում է, Արշակյանը նշել է. «Այո, փայլուն կառավարում է... բոլոր ոլորտներում։ Հավաստիացնում եմ ձեզ»։