ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում անդրադարձել է Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությանը։
«Տեղի է ունեցել ահաբեկչություն, Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին, ընտանիքներին զորակցություն է հայտնել:
Մենք, ես կարծում եմ, որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը, և մենք, կարծում եմ, պետք է ճանաչենք նաև երկրի իրավունքը` պաշտպանվելու ահաբեկչությունից։ Ճիշտն ասած, մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում, այսպես ենք ընկալում և այդպիսին է մեր դիրքորոշումը: Շնորհակալ եմ։