Ինչը պետք է նկատի քաղաքացին, կնկատի. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկրի դեմ հիբրիդային պատերազմի մասին հարցին։
«Ես իմ անելիքը տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների հետ հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված շփվելում։ Դա երբեք չի ընդհատվել։ Եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում են արտահերթ ընտրությունների։ Դա ինչի հետ է կապված. և՛ ես, և՛ մեր մյուս գործընկերները շատ ակտիվ մարզային հանդիպումներ, ուղիղ շփումներ ենք ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիրն այն է, որ եթե պաշտոնյան մոտ տարածությունից քաղաքացի է տեսնում, ուրեմն ուղիղ ապացույց է նրա, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների»,- նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների։