ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ սահմանադրության նոր նախագծի տեքստը մշակման փուլում է։ Անկախության հռչակագրի հղումը հանելու հետ կապված՝ նա նշել է, որ առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկեն տեքստի պատրաստի մասը։
Նա նաև հայտնել է, որ սահմանադրության տեքստի մշակումն իրականացվում է արդարադատության նախարարության ռեսուրսի հաշվին։
Ըստ Գալյանի, սահմանադրության տեքստը պատրաստ կլինի 10 ամսից։