Քաղաքական

«Ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ես ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը՝ մասնակցելու միջոցառումներին». ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հրապարակային ենք արտահայտվել, որ բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, ու դրա մեջ չի մտնում, որ հարաբերությունները կառուցվեն ի հաշիվ այլ հարաբերությունների, կամ, առավել ևս, այդ հարաբերությունների տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստան այցեր չենք ունենալու կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները չենք խորացնելու»,- նշել է Փաշինյանը։ 

Նրա խոսքով, միջոցառումից բացի, քննարկվում են հարցեր, այդ թվում՝ երկկողմ օրակարգի։ Ըստ վարչապետի՝ նման հանդիպումները բաց թողնելը ճիշտ չի լինի։