Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ կանցլերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնն ստանձնելու կապակցությամբշնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- X-ի իր էջում գրել է վարչապետը։