ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ նրա միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք։
Բալասանյանի նամակում ներկայացվել է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայերի դերը։ Նա ընդգծել է պատերազմում Ղարաբաղի հայերի մասնակցությունը՝ 90,000-ն արցախցիներով:
«Հուսով ենք, որ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած ժողովրդի ժառանգները, կրկին կվերադառնան իրենց պատմական հայրենիք, ինչպես նաև շուտափույթ գործնական քայլեր կձեռնարկվեն հազարամյակների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների, խաչքարերի, տարբեր շենքերի, բնակավայրերի, հուշարձանների, այդ թվում՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների փրկության ուղղությամբ»,- ասվում է Բալասանյանի նամակում։