Քաղաքական

Հայաստանը դեսպանություն կունենա Հունգարիայում

Օմանի Սուլթանությունում Հայաստանի դեսպանատուն բացելու համար կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30-ի որոշմամբ ԱԳՆ-ին հատկացրեց 51 մլն 880 հազար դրամ:

«Մենք Ծոցի երկրների հետ ենք զղարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը Ծոցի երկրների շարքում լուրջ դերակատարում ունի։ Նաև Հնդկական օվկիանոսի և Աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի Սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից այդ հարաբերությունները ևս զարգացնել»,- նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ Լոնդոնում Հայաստանի դեսպանության շենքի աշխատանքներն արված են, իսկ Փարիզի շենքը գրեթե ավարտին է հասցվում։ Բրյուսելում դեսպանատան շենքի ձեռքբերումն էլ ընթացքի մեջ է։ 

Միրզոյանը նաև հայտնեց, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում Հայաստանը նաև դեսպանություն կունենա Բուդապեշտում՝ Հունգարիայում։