«Հայաստանում բոլորը՝ 95%-ը, Իսրայելի ու Սինգապուրի հարցով փորձագետ են։ Ինչ խոսում ես, հազարավոր մեկնաբանություններ են՝ Սինգապուրում սենց է, Իսրայելում սենց է։ Ժողովուրդ, կներեք, այս խոսույթներն էլ նշանակում են մեր վերաբերմունքի անլրջությունը». ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ պաշտոնական քննարկումներում երբ որևէ մեկը որևէ երկրի օրինակ է բերում, պետք է նվազագույն փորձագիտական գիտելիքներ ունենա։ Նա նշել է, թե ինքը սա ասելիս նաև իր մասին է խոսում. «Մենք պետք է ինքնահայեցում անենք․ չի կարելի սենց»,- ասել է նա՝ հավելելով, որ ինտերնետում որևէ տեսանյութ նայելուց հետո «չենք համբերում՝ օրը լուսանա, միկրոֆոն գտնենք, ասենք՝ Դանիայում սենց է»․ «Չի կարելի սենց անել»։