Քաղաքական

«Հայաստանը Վրաստանի կարևոր գործընկերներից է». Կավելաշվիլի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում առկա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին ՀՀ-ն ու Վրաստանը շարունակում են խորացնել սերտ քաղաքական և տնտեսական կապերը․

«Անցած տարի մենք պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի սերտ համագործակցության համար: Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից մեկն է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը զբաղեցնում է առաջին եռյակը»,- ասել է նա: