Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել.
«Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում եմ ունեցել իմ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ:
Քննարկել ենք Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և գործընկերության խորացման հեռանկարները:
Դեմ առ դեմ հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև երկու երկրներում ընթացող քաղաքական իրադարձություններին:
Շնորհակալություն եմ հայտնել պարոն Վահագն Խաչատուրյանին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության համար:
Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծել եմ տարածաշրջանային խաղաղության և կայունության կարևորությունը. Վրաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկխոսության և դիվանագիտության զարգացման գործում»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում: