Քաղաքական

«Ողջունում ենք համագործակցության երկկողմ, եռակողմ հարթակներ ստեղծելու նախաձեռնությունը». Խաչատուրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված Վրաստանի ջանքերը. հայտարարել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի և Վրաստանի նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ նա նշել է, «Ողջունում ենք համագործակցության երկկողմ, եռակողմ հարթակներ ստեղծելու Վրաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը համագործակցության եզրոր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- նշեց Խաչատուրյանը։ 

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային կարևորության մի շարք հարցերի աշխարհաքաղաքական զարգացումների և տարածաշրջանային հեռանկարնբերի վերաբերյալ։