ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։
«Խորապես վշտացած եմ Պահալգամի հրեշավոր ահաբեկչական գործողությունից։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով։ Մեր մտքերն ու աղոթքները Հնդկաստանի բարեկամ ժողովրդի հետ են»,-ասված է ցավակցական գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների խմբի վրա։ Լրատվամիջոցները հայտնում են 26 զոհի մասին։