44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի սեպտեմբերի 27-ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի ժամանակ. լրագրողներին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով բովանդակությանը՝ Քոչարյանը հորդորեց սենսացիաներ չփնտրել.
«Սենսացիաներ ման մի՛ եկեք, ման եկեք հետևանքների վերացման խնդիրների բացահայտում»,- նշեց նա՝ ընդգծելով, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել։