Քաղաքական

«Չտայիք իշխանությունը». Ալեն Սիմոնյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայտարարությանը՝ նրան կոչ անելով զերծ մնալ վիրավորանքներ հնչեցնելուց։

«Դե չտայիք իշխանությունը Նիկոլ Փաշինյանին։ Հետո գալիս, այստեղ ասում եք՝ իշխանազավթներ։ Եկաք, քվեարկեցիք, ասացիք՝ Նիկոլը ճիշտ էր, մենք սխալ էինք, հիմա էլ ասում եք՝ իշխանազավթներ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։