ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ընդդիմության ներկայացրած «Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը համարում է պոպուլիզմի դասական օրինակ․
«Մոտավորապես պոպուլիզմի այնպիսի օրինակ, ինչպես Ոսկեպարով Արցախ գնալը, որովհետև նույն տրամաբանությամբ կարելի է թիվ ֆիքսել, որ նվազագույն թոշակը պետք է 100 հզ. դրամ լինի, հետո ասել, որ օրենքը չենք կատարում։ Բայց այդ դեպքում պետբյուջեի մյուս ծախսերը ո՞նց ենք անելու՝ պաշտպանական ծախսեր, մյուս ծախսեր»։
Նա հիշեցրել է, որ թոշակառուների համար դրական քայլեր են արվել՝ անկանխիկ առևտրի դեպքում ետվճարի ծրագիրը, մայրաքաղաքում տրանսպորտից օգտվելու զեղչը, դեղերի գնման համար 30-50% փոխհատուցման ծրագիրը. «Մենք հեռու ենք իդեալական վիճակից, որ կերազեինք ունենալ։ Բայց առնվազն ճիշտ չէ ասել, որ ոչինչ չի արվում»։