ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորը լրագրողին ասել էր. «Մաքրեք Ձեր շրթունքները»:
Սիմոնյանը նշել է, որ «շատ վատ» է վերաբերվում նման միջադեպերին։ Նա նաև հայտնել է, որ դեպքից հետո զանգահարել է պատգամավորին և փորձել պարզել, թե ինչ է տեղի ունեցել: «Ես ինքս մի քանի դեպք եմ ունեցել, որոնց հետ կապված հանրությունն ու լրագրողները որոշակի արձագանք են ունեցել: Ես ներողություն եմ խնդրել և համարում եմ, որ դրանով ավելի եմ ուժեղացել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, դրանով էլ ավելի է ուժեղանում»,- ասել է նա: