Քաղաքական

Քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցեր

Քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցեր

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան:

Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը և Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաև խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին և Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական