Քաղաքական

«Ձգտում ենք խորացնել կապերը». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում անդրադարձել է վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին: Նա նշել է, որ ուրախ է ուղեկցել նրան.

«Հիմնվելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության վրա` մենք շարունակում ենք ջանքերն ու կարևոր բանակցություններն՝ ուղղված հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդմանը տնտեսության, առևտրի, անվտանգության և այլ ոլորտներում:

Ունենալով ամուր հիմք և հիանալի հեռանկարներ՝ մենք ձգտում ենք խորացնել կապերը և ստեղծել նոր հնարավորություններ մեր ժողովուրդների համար»,-գրել է Միրզոյանը: