Քաղաքական

«Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ»․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ կից գրելով. 

«Հերթական անգամ փորձ արվեց ոտնձգել Հայաստանի պետականության դեմ, տապալել պետական կարգը՝ սպասարկելով արտաքին ուժերի շահերը։

Եկեք առանց էմոցիաների, կտրուկ գործողությունների, քաղաքական հաշվարկով և փոխվստահության մթնոլորտում միասին առաջ շարժվենք առաջին հերթին չվնասելու սկզբունքից ելնելով, առաջնորդվելով պետական շահով, հանուն Հայաստանի ինքնիշխանության ամրացման և երկարատև խաղաղության»։