Քաղաքական

Հայաստանը բողոքի հայտագիր է ներկայացրել Բելառուսին

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե Բելառուսի ԱԳՆ խոսնակի մեկնաբանության վերաբերյալ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար բողոքի նոտա է հղվել։

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը: